Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Երկուշաբթի օրը Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Globo հեռուստաալիքը ։

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Ավտոբուսի հետ բախումից հետո բեռնատարը շրջվել է՝ արգելափակելով ավտոճանապարհի երթեւեկությունը, որից հետո դրան բախվել են նաեւ մարդատար ավտոմեքենան ու միկրոավտոբուսը։

Ողբերգության չորս զոհ՝ իններորդ հետախուզական գնդի զինծառայողներ, որոնք աշխատանքից ազատվելուց հետո ավտոբուսով վերադարձել են ծառայության, հաղորդում է հեռուստաալիքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում