Բարսելոնայի ակադեմիայի հայ կիսապաշտպանը նոր թիմ ունի

«Բարսելոնայի»՝ ԱՄՆ-ում գտնվող ակադեմիայի ֆուտբոլիստ Դարոն Իսկանդերյանը նոր թիմ ունի, հայտնում է armsport.am-ը:
Հարձակողական ոճի կիսապաշտպանը, որի 20-ամյակը կլրանա մարտի 19-ին, հանդես կգա USL-ն (MLS-ից հետո երկրորդ լիգան) «Լաս Վեգասում»։ Դարոնը նոր ակումբ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով, որը ուժի մեջ կլինի մինչև նոյեմբերի 30-ը։
Նույն ակումբում է հանդես գալիս նաև Մեքսիկայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Բրյուս Էլ-Մեսմարի Սանգոչյանը։
Իսկանդերյանը հասցրել է երեք հանդիպում անցկացնել Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում։
Կարծիքներ