Մոսկվայի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել չարտոնված հանրահավաքի 600 մասնակցի (տեսանյութ)

Մոսկվայի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել չարտոնված հանրահավաքի 600 մասնակցի (տեսանյութ)

Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտարարել է քաղաքի կենտրոնում չարտոնված հանրահավաքի 600 բերման ենթարկված մասնակիցների մասին, որոշվում է պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այս մասին հայտնում է  РИА Новости-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Միջոցառման 600 մասնակիցներ բերման են ենթարկվել հասարակական կարգի տարբեր խախտումների համար և տարվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ հետաքննության։ Նրանց առնչությամբ լուծվում է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում