Հատուկ իրենց լրագրող համարող նրանց համար, որոնք կամ հասկանալ-ըմբռնելու հետ խնդիր ունեն կամ հատուկ նպատակ ունեն մոլորեցնեն մարդկանց. Պապոյան

Գևորգ Պապոյանը գրում է.
Հատուկ իրենց լրագրող համարող նրանց համար, որոնք կամ հասկանալ-ըմբռնելու հետ խնդիր ունեն կամ հատուկ նպատակ ունեն մոլորեցնեն մարդկանց.
Իտալահայկական կոնսորցիումը ավելի քան մեկ տարի խորքային ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանում և ի թիվս այլ արդյունքների արձանագրել է, որ մեր երկրիր փաթեթով եկող զբոսաշրջիկները միջինում ծախսում են 888,1 դոլար գումար։
Երկրորդը, արդեն իսկ նշել եմ, որ տոմսերի գները եղել են 150-470 դոլար։ Հիմա հարց էս նյութը գրողին ու սրանց լրագրող համարողներին. ինչպե՞ս կարող է զբոսաշրջիկը 1 օրում Հայաստանում ծախսել 50 դոլար, եթե տոմսի համար միջինում ծախսել է 250 դոլարից ավել գումար։ Փաստորեն ըստ այս տրամաբանության բավարար չէ, որ միջինում 250 դոլար տոմսի վրա ծախսող զբոսաշրջիկը 50 դոլար ընդհանուր ծախս է արել (ծիծաղելի է, բայց փաստ), մի հատ էլ դրսում է քնել, հաց չի կերել, սուրճ չի խմել, ոտքով է Հայաստան եկել ու ոտքով գնացել է։
Լավ, խոսել չգիտեք, չխոսե՞լ էլ չգիտեք։
Կարծիքներ