Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնում Եվրոպայում պատերազմի շահարկումների կապակցությամբ

Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնում Եվրոպայում պատերազմի շահարկումների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր խորը մտահոգությունն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական հակամարտության մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է երկուշաբթի օրը լրագրողներին։

«Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին աճող լարվածությամբ և շահարկումներով», - ասել է նա: «Մարդկային տառապանքների, ավերածությունների և եվրոպական և համաշխարհային անվտանգությանը հասցված վնասի արժեքը չափազանց մեծ է դրա մասին նույնիսկ մտածելու համար»:

«Մենք չենք կարող նույնիսկ թույլ տալ նման աղետալի բախման հավանականությունը: Առաջիկա ժամերին և օրերին ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ: Այսօր առավոտյան ես զրուցեցի Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում