Օրը չի կապվում որևէ ռազմական գործողության հետ, «երկնային բանակի» օրն ունի հավաքական խորհուրդ․ ՊՆ փոխնախարար

Օրը չի կապվում որևէ ռազմական գործողության հետ, «երկնային բանակի» օրն ունի հավաքական խորհուրդ․ ՊՆ փոխնախարար

ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է դիտարկումներին, թե զոհված զինծառայողների հիշատակի օրվա ընտրությունը սխալ է:

«Արդեն ունենք կոնկրետ հիշատակի օր՝ երկնային բանակի օր։ Բոլորի համար ընդունելի է այս օրը՝ հավաքական խորհրդով, և ճիշտ է, որ ԱԺ-ն հավանության արժանացրեց, մենք ունենք հստակ օր, որը չի կապվում որևէ կոնկրետ ռազմական գործողության օրվա հետ։ Բոլոր հարցերը իմ կողմից բերված տրամաբանությամբ են, որ այս օրը ընտրվել է»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ին հիշատակի օրվա ընտրությունը սխալ կլիներ՝ ի տարբերություն ծնողներից շատերի պնդման, որ հենց այդ օրն է իրենց համար հիշատակի օր, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։

«Քանի որ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների ու պատերազմների շրջան է ունեցել, այդ իսկ պատճառով հստակ օր չի դրվել։ Պետք է այդ տրամաբանությամբ մոտենան։ Բոլորը մեր եղբայրներն են, և ավագները կասեն՝ բոլորը բոլորի որդիներն են, որոնք զոհվել են հայրենիքի համար, և գալիս են իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու»,- եզրափակել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում