Ընդդիմադիրները սլացան Գյումրի, որպեսզի սատար կանգնեն կաշառք վերցնելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին

Ընդդիմադիրները սլացան Գյումրի, որպեսզի սատար կանգնեն կաշառք վերցնելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին, ձերբակալություններին և ընդդիմության արձագանքին, գրել է.

«Ընդդիմադիր պատգամավորները, Թաթոյան և ընկերները, Թևանյան և ընկերները, ինչպես նաև այլ խառը անձինք, եկեղեցու զանգերի ղողանջին հետևելով, սլացան Գյումրի, որպեսզի սատար կանգնեն կաշառք վերցնելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին։

Սա հայաստանյան ընդդիմության դեմքն է, սա է նրանց հույսը, հավատը և սերը»:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:

Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում