ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

 

«Հերթական այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, ովքեր մտահոգություն են հայտնել վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման ընթացքի վերաբերյալ:

 

Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ, քննարկել զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ կապված հարցեր: Այցի շրջանակում առանձնազրույց է տեղի ունեցել զինծառայողի հետ, վերջինս ներկայացրել է իրեն մտահոգող խնդիրները:

 

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ հարցով Պաշտպանի աշխատակազմում առկա է վարույթ, որի շրջանակում Պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, գտնվում է բժշկական հսկողության և դիտարկման ներքո։

 

Զինծառայողների պատշաճ բժշկական օգնության հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

 

Իրազեկում

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

 

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում