Բորնմութի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ա Սերիայում

Բորնմութի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ա Սերիայում

«Բորնմութի» կիսապաշտպան Համեդ Տրաորեն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել գործարքի բոլոր առանցքային պայմանների շուրջ։ 23-ամյա խաղացողն այժմ պատրաստվում է բուժզննում անցնել։ Նշվում է, որ կիսապաշտպանի տեղափոխությունը իտալական ակումբ կլինի վարձակալության տեսքով մինչև մրցաշրջանի ավարտը։ «Նապոլին» հնարավորություն կունենա գնելու ֆուտբոլիստին 25 միլիոն եվրոյով:

Տրաորեն մեկ տարի է, ինչ խաղում է «Բորնմութում»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը վեց հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» հետաքրքրված է «Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեի ծառայություններով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում