Հնդկաստանում քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

Հնդկաստանում քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

6 մարդ է զոհվել հարավարևելյան Անդրա Պրադեշ նահանգի քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հաղորդում է ANI լրատվական գործակալությունը։

Հրդեհը բռնկվել է Էլուրու քաղաքի պոլիմերային հումքի գործարանում՝ տարաներից մեկում արտահոսքի պատճառով։ Գործարանում այդ ժամանակ 18 աշխատող կար: Հրդեհից տուժել է 12 մարդ, նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հրշեջները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում