Հայ շախմատիստներն ավարտել են ելույթները «Գրանդ Սվիս 2025»-ում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին է մոտեցել «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հայ շախմատիստների արդյունքները 11 խաղափուլից հետո.
Շանթ Սարգսյան՝ 6.5 միավոր
Արամ Հակոբյան՝ 6 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր
Գաբրիել Սարգսյան՝ 5 միավոր
Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր
Շանթը զբաղեցրել է մրցանակային 20-րդ հորիզոնականը և 14,1 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:
Արամը զբաղեցրել է մրցանակային 30-րդ հորիզոնականը և 13,3 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել մրցանակային 18-րդ հորիզոնականը։
Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4.5 միավոր։
Կարծիքներ