ՀՀ ոստիկանապետի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ ոստիկանապետի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ.

Հարգելի' պարոն Քյարամյան,

ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ձեզ և քննչական կոմիտեի անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր ղեկավարած ծառայությունը միշտ աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և լիարժեք իրականացրել իր առաքելությունը' պետությանն ու քաղաքացուն ուղղված մարտահրավերներին դիմակայելու գործում:

Համոզված եմ, որ քննչական կոմիտեի և ոստիկանության սերտ և արդյունավետ համագործակցությունը հասարակության անվտանգությունն ու օրինականությունը ապահովելու ուղղությամբ այսուհետ ավելի է խորանալու:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում