Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների հավաքականի անդամները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում կայացան որակավորման փուլի մրցումները:

Հայաստանի հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Գագիկ Խաչիկյանը (նույգ-թափեր):

Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կկայանան ապրիլի 26-ին:

Ապրիլի 25-ին պայքարի մեջ կմտնեն երիտասարդները` Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում