ՌԴ կառավարությունը «Օդնոկլասսնիկի»-ում պաշտոնական խումբ է բացել

ՌԴ կառավարությունը «Օդնոկլասսնիկի»-ում պաշտոնական խումբ է բացել

Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն գլխավոր նորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գործադիր մարմնի պաշտոնական կայքը։ 

 

«Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ կառավարությունն ամեն օր թարմ տեղեկություններ կհրապարակի ընդունած առանցքային որոշումների, վարչապետ Միխայիլ Միշուստինի ու նրա տեղակալների աշխատանքային այցերի մասին:

««Օդնոկլասսնիկի»-պաշտոնական խմբից բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկատվություն ստանալ կառավարության որոշումների և միջոցառումների մասին»,- մեջբերում է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում