Դատարանը բեկանել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի բռնաբարության վերաբերյալ դատավճիռներից մեկը

Դատարանը բեկանել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի բռնաբարության վերաբերյալ դատավճիռներից մեկը

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը բեկանել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի 2020 թվականի դատավճիռը՝ բռնաբարության և հարկադիր սեքսի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը ։

Դատարանը համաձայնել է Վայնշտեյնի պաշտպանության հետ, որ դատավորը, ով լսում էր նրա գործը, Ջեյմս Մ. Բերկը, թույլ է տվել «կոպիտ սխալ»:  Նա թույլ է տվել դատախազներին որպես վկաներ կանչել մի քանի կանանց, որոնք մեղադրել են Վայնշտեյնին բռնաբարության մեջ, սակայն կոնկրետ առնչություն չունեն տվյալ գործի հետ:

Նյու Յորքի վերաքննիչ դատարանի երեք դատավորներ անհամաձայնություն են հայտնել դատավճիռը բեկանելու որոշման դեմ։ Նրանք մատնանշել են «սեռական ոտնձգությունների հետ կապված գործերով երդվյալ ատենակալների դատավճիռները բեկանելու մտահոգիչ միտումի շարունակությունը»: Մադլին Սինգասը՝ երեք այլախոհներից մեկը, ասում է, որ դատավորների մեծամասնությունը անտեսել է Վայնշտեյնի «մանիպուլյատիվ և հաշվարկող» լինելու հակվածության ապացույցները։

Դերասանուհի Քեթրին Քենդալը, ով առաջիններից էր, որ հայտնեց Վայնշտեյնի կողմից ոտնձգությունների մասին, ասաց, որ հիասթափված է արդարադատության համակարգից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում