Ֆիլիպինների ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կիրակի օրը Ֆիլիպինների ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Մատի (մոտ 105 հազար մարդ) քաղաքից 113 կմ հարավ-արևելք, որը գտնվում է Մինդանաո կղզու Արևելյան Դավաո նահանգում։ 

Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում