Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ ապրիլի 15-ին խուլիգանական վարքագիծ դրսևորած և ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխման ժամանակ ծեծի է ենթարկվել։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է՝ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի ավտոբուսից, պատգամավորի հասցեին հնչեցնում է անձը վիրավորող արտահայտություններ: Խուլիգանական վարք դրսևորած անձը՝ Սամվել Վարդանյանը, ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում