Հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում. վթարային դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան

Հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում. վթարային դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է հերթական նորակառույց դպրոցի կադրերը. այս անգամ՝  Շիրակի մարզի Կապս գյուղում։

«Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։

1980թ-ին կառուցված դպրոցի շենքը 88-ի երկրաշարժից հետո դարձել էր վթարային և շահագործման համար ոչ պիտանի։ Վթարային շենքի փոխարեն կառուցվել է դպրոցի նոր շենք՝ նախատեսված 100 երեխայի համար։ Դպրոցի շենքում գործում է նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար։

Բարով վայելեք Կապսի սիրելի բնակիչներ»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում