Նիգերի ապստամբների առաջնորդն ասում է, որ ECOWAS-ի ցանկացած միջամտություն կհամարվի օկուպացիա

Նիգերի ռազմական ապստամբների կողմից ձևավորված Հայրենիքի փրկության ազգային խորհրդի (NCSR) ղեկավար, գեներալ Աբդուրահման Չիանիին ասել է, որ Արևմտյան Աֆրիկայի ազգերի տնտեսական համայնքի (ECOWAS) կողմից իր երկրում ցանկացած միջամտություն կհամարվի որպես օկուպացիա։
«Մենք ECOWAS-ի երկրների ցանկացած միջամտություն կդիտարկենք որպես օկուպացիա», - մեջբերում է նրա խոսքերը Al Arabiya հեռուստաալիքը :
«Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ և կպատասխանենք մեր վրա ցանկացած հարձակման: Մենք ունենք ժողովրդի և շատ հարևան երկրների աջակցությունը», - շարունակեց Չիանին:
«Նիգերի նկատմամբ կիրառված ECOWAS-ի պատժամիջոցները անօրինական են, անմարդկային և ուղղված են մեր երկիրը և մեր ժողովրդին պառակտելուն: ECOWAS-ի պատժամիջոցները մեզ զրկում են այն միջոցներից, որոնք անհրաժեշտ են մեր հաստատությունների աշխատանքը պահպանելու համար: Դրանք կոչված են մեզ ենթարկելու, այլ ոչ թե լուծում գտնելու համար: Բայց մենք սա թույլ չենք տա»,- ընդգծեց նա։
Կարծիքներ