Ձևավորում ենք ավելի գեղեցիկ ու հարմարավետ Ոսկեհատ. գյուղում ժամանակակից զբոսայգի կկառուցվի

Ձևավորում ենք ավելի գեղեցիկ ու հարմարավետ Ոսկեհատ. գյուղում ժամանակակից զբոսայգի կկառուցվի

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի իրականացրած շրջայցի ընթացքում ոսկեհատցիների կողմից բարձրաձայնած կարիքներն ու առաջարկները հաշվի առնելով՝ համայնքապետարանը նախաձեռնել է Ոսկեհատ գյուղի կենտրոնական հատվածում նոր, ժամանակակից զբոսայգու կառուցում։ Այս մասին տեղեկացրել է Վաղարշապատի համայնքապետարանը:

 

«Ապագա զբոսայգին կդառնա մեր գյուղի սիրելի հանգստի և ժամանցի վայրերից մեկը, որը կունենա՝

 

մինի ֆուտբոլի դաշտ

խաղահրապարակ երեխաների համար

հանգստի գոտի՝ նստարաններով և կանաչապատ տարածքով

մարզահրապարակ՝ առողջ կենսակերպի սիրահարների համար

 

Այս նախաձեռնությամբ մենք միասին ձևավորում ենք ավելի գեղեցիկ ու հարմարավետ Ոսկեհատ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում