Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու գործընթացում սպասվում է նորություն։ Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բեռլինում շատ կարևոր նորություն իմացանք։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու։ Մենք երկար ժամանակ աշխատում ենք ԵՄ մեր գործընկերների հետ՝ նշելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում․ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, բայց միայն վիզայի դիմում ներկայացնելու համար քաղաքացիները ստիպված են լինում 10 ամիս սպասել։

Հիմա առաջին արձագանքը ստացվել է Գերմանիայի դեսպանատնից։ Ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ հաջորդ տարվա սկզբից, հնարավոր է՝ փետրվարից, հերթեր այլևս չեն լինելու։ Ում պետք է վիզա տրվի՝ կտրվի, ում չեն տա՝ չեն տա։ Հուսով եմ, որ այս գործընթացը շղթայական կերպով կշարունակվի նաև մյուս դեսպանատներում, և մենք վերջապես կազատվենք այս խնդրից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում