Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ ակցիայի քանի մասնակից է բերման ենթարկվել

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել ակցիաների մասնակից 286 քաղաքացի
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով ( ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տնդդիմադիր առաջնորդները իրենց համախոհներով առավոտյան ժամը 08:00-ից մայրաքաղաքում վերսկսել էին անհնազանդության ակցիաները:
Հիշեցնենք՝ այսօրվա բերման ենթարկվածների թվում են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ինչպես նաև նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը:
Կարծիքներ