Սիրելի ժողովուրդ, ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ

Սիրելի ժողովուրդ, ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Մեր նախընտրական ծրագիրը սկսվում է իմ ուղերձով, ուղերձն իր հերթին սկսվում է մեջբերումով Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրից, որն ընդունվել է 2021 թվականին՝ Ազգային ժողովում։ Իհարկե, այս կտորը վերջին շրջանում ես բազմիցս եմ մեջբերել, բայց նաև որպես մեր նախընտրական ծրագրի անբաժանելի մաս ուզում  եմ նորից ընթերցել։ Եվ այսպես՝

«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։

Եվ 2021 թվականի ընտրությունների ամփոփումից հետո ու նաև հիմա ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին․

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի, 

 

Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։  

 

Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։ 

 

Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

 

Ձեր՝ Նիկոլ»։

 

Վարչապետն այնուհետ ընդգծել է՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, ներկայացրել 2026–2031 թվականների առանցքային անելիքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում