Առա՜ջ դեպի երկրորդ փուլ և խորհրդարանական ընտրություններ,մենք վստահաբար հաղթելու ենք. Արուսյակ Ջուլհակյան
Դե ինչ, ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական քվեարկության առաջին փուլը: Սիրելի՛ պատվիրակներ, շնորհակալ եմ, որ այս քվեարկությանը մոտեցել եք մեծ պատասխանատվությամբ: Շնորհակալ եմ նաև ինձ տրված յուրաքանչյուր քվեի համար: Այս արդյունքն ինձ պարտավորեցնում է էլ ավելի մեծ եռանդով աշխատել ի շահ մեր պետության: Առա՜ջ դեպի երկրորդ փուլ և խորհրդարանական ընտրություններ, որոնցում, մեր բոլորիս միասնական և յուրաքանչյուրիս անհատական ջանքի շնորհիվ, մենք վստահաբար հաղթելու ենք: Սիրում եմ բոլորիդ և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Արուսյակ Ջուլհակյան


Կարծիքներ