ԱՄՆ-ն ընդլայնում է Ուկրաինային զենքի մատակարարումները ծովով

Պենտագոնը վերջին ամիսներին ընդլայնել է Ուկրաինային զենքի մատակարարումը ծովով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Washington Post-ը։
Ըստ այդ տվյալների՝ զենքի տեղափոխումը ծովով սկսվել է ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի շաբաթ անց, սակայն զգալիորեն ընդլայնվել է գարնանը, երբ Վաշինգտոնը սկսել է Կիևին տրամադրել հաուբիցներ և այլ ծանր զինատեսակներ, որոնք նույնպես պահանջում են մշտականան զինամթերքի մատակարարում. Պարբերականը նշում է, որ թեև օդային ճանապարհով առաքումն ավելի արդյունավետ է, սակայն ծովային տրանսպորտը թույլ է տալիս տեղափոխել մեծ քանակությամբ բեռներ, ինչը Կիևին հնարավորություն է տալիս զենքի պաշարներ կուտակել։
Կարծիքներ