ԱՄՆ հետախուզությունը կգնահատի, թե ազգային անվտանգության ինչպիսի վտանգ են ներկայացնում Թրամփից առգրավված փաստաթղթերը

ԱՄՆ հետախուզական հանրությունը կգնահատի ազգային անվտանգության հնարավոր ռիսկը, որը կարող է առաջացնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերում պարունակվող տվյալների բացահայտումը: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի նամակում, որն ուղարկվել է ամերիկացի օրենսդիրներին, շաբաթ օրը հաղորդել է Politico թերթը:
Հեյնսը խոստացել է կոնգրեսականներին, որ հրատարակության կողմից ձեռք բերված փաստաթղթում, իր գրասենյակը կանցկացնի «ազգային անվտանգության հնարավոր ռիսկի գնահատում, որը կառաջանա համապատասխան փաստաթղթերի բացահայտման դեպքում»: «Արդարադատության դեպարտամենտը և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը համատեղ աշխատում են՝ ապահովելու համապատասխան նյութերի ստուգումը, այդ թվում՝ խուզարկության ընթացքում առգրավվածները», - ասել է նա:
Կարծիքներ