Քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Երևանում

Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ նախ` Հրազդանի կիրճում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 59-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով տարա է եղել՝ 15 գրամից ավելի քաշով։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրամիջոց էր:
Մյուս տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը ապօրինի կանեփ է աճեցրել, Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են հոկտեմբերի 5-ին։ Արդյունքում հայտնաբերեցին կանեփի 29 թուփ։
Երկու դեպքով էլ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ