Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բանախոսություններով

Հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններով։ Այդ մասին ասված է «Իմ քայլը» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«Եթե դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցելու, շտապեք գրանցվել և միանալ մտքերի փոխանակման, կարևոր հարցերի բարձրաձայնման և կրթության ուժի շուրջ ձևավորված անկեղծ ու ներշնչող բանախոսություններին։
Պարզապես պետք է անցնել այս հղումով և լրացնել հայտը՝ https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ