Կտրիճ Ներսիսյանը՝ ինքնասպառման վերջին փուլում

Կտրիճ Ներսիսյանը՝ ինքնասպառման վերջին փուլում

Medianews-ը գրում է. Գերագույն Հոգևոր Խորհրդի բազմամյա անդամ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը հարցազրույցներից մեկում երեկ հստակ նշել էր, որ Հայ Եկեղեցին այսօր փաստացի չունի գործող Կանոնադրություն, որով առաջնորդվում է։

 

Իսկ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ` մերժելով Հայ Եկեղեցու Կանոնադրություն չունենալու մասին արքեպիսկոպոսի պնդումները։

 

Ուշագրավն այն է, որ Մայր Աթոռի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները, բացառությամբ ԱԵԺ-ի կանոնադրության, գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից»։ Այս նախադասությունն օրվա կաթողիկոսի ապօրինի գործունեության մասին ինքնախոստովանական ակտ է։ Հայ Եկեղեցու բարձրագույն մարմինը Ազգային-Եկեղեցական ժողովն է, որը և Կանոնադրություն հաստատելու իրավասություն ունի։ Եվ այս դեպքում հայտարարել, որ Հայ եկեղեցին այսօր գործում է չհաստատված, լիազոր մարմնի կողմից չքննարկված Կանոնադրության նախագծային տարբերակով, նշանակում է խոստովանել, որ Կտրիճ Ներսիսյանն այս տարիներին ծավալել է փաստացի ապօրինի և ոչ գրագետ գործունեություն։ Հենց այս ոչ հաշվետու և կամայական գործունեությունը մնայուն պահելու նպատակով էլ չի հրավիրել Ազգային-Եկեղեցական ժողով։

 

Հայտարարության մեջ ասվում է.«վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից»։ Սա բնականաբար խաբեություն ստեղծող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություն է, քանի որ Կանոնադրության վերջնական վավերացումը պետք է կատարվի ՄԻԱՅՆ Ազգային-Եկեղեցական ժողովի
կողմից, հակառակ դեպքում այն ուժ չունեցող պարզ առաջարկ է։ Օրինակ նույնն է, որ քաղաքացուն տուգանեն չգործող և չհաստատված, առաջարկվող օրինագծի շրջանակներում։

 

Եվ վերջապես, Մայր Աթոռը հայտարարում է, որ 1999թ. կաթողիկոս դարձած անձը պետք է 7 տարին մեկ անգամ գումարեր Ազգային-Եկեղեցական ժողով, սակայն «Ցավոք, այն հետաձգվեց համավարակի և արցախյան պատերազմի պատճառներով»։ Ըստ Մայր Աթոռի վերոհիշյալ հայտարարության ՀՀ-ն այն երկիրն է, որտեղ covid 19 համավարակը սկսվել է դեռևս 1999 թվականից։

Իսկ իրականում Ազգային -Եկեղեցական ժողով 26 տարում չի գումարվել, որովհետև Ազգային-Եկեղեցական ժողովը.

 Ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 Որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ։

 Լսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի, Գերագույն Հոգևոր Խորհրդի, ինչպես նաև իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները, և ըստ անհրաժեշտության, կայացնում է որոշումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում