Մակրոնի հետ քննարկել ենք Դոնբասում տիրող իրավիճակը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է իրավիճակը Դոնբասում և հակամարտությունը թուլացնելու ուղիները։
«Ես հրատապ զրույց եմ ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ», - գրել է Զելենսկին Twitter-ում: «Մենք քննարկել ենք անհապաղ դեէսկալացիայի և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունն ու հնարավոր ուղիները»,- հավելել է նա։
Կարծիքներ