Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու. Ալեն Սիմոնյան

Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու. Ալեն Սիմոնյան

«Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու: Որ վրդովվում էիք, որ հանցագործությունների շարքը մեծացել է, այ նման դեպքերն արդարացնելու հետևանքն է, ես բոլորին կոչ եմ անում նման դեպքերում դիմել իրավապահներին: Ես չէի կարող չդիմել իրավապահներին, դիմել եմ, լավ եմ արել»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ» իր ներկայացրած հաղորդմանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում