Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ վարչապետ

«Այս մարդիկ՝ քոչարյանասերաժական ստահակ զանգվածը, չեն փորձում ապացուցել, որ թալանչի չեն»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ասել է, որ իր դեմ կաշառքի գործով վաղեմության ժամկետ կիրառեն, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է»,- նկատեց նա:
Վարչապետը ընդգծեց՝ ՀՀ դատական համակարգը պաշտոնապես արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է. «Սրանից հետո, երբ ես ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյան և այդպես շարունակ»։
Կարծիքներ