Կեղծված ընտրություններով է ընտրվել նաև վերջին Կաթողիկոսը, ով նույնիսկ դրա իրավունքը չուներ, որը հենց նույն կերպով էլ վերաբերվել է եկեղեցուն և իր հավատավոր համայնքին. Արսեն Թորոսյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես, հասկանալի պատճառերով, աշխատում եմ ձեռնպահ մնալ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալուց և միայն պետական ու քաղաքական տեսանկյունից եմ դրանք մեկնաբանում: Եվ հիմա էլ այդ ասպեկտով ուզում եմ անդրադառնալ 10 եպիսկոպոսների հայտարարության երևի ամենակարևոր նախադասությանը, որը մեծ տեքստի մեջ միգուցե վրիպի շատերի ուշադրությունից:
Խոսքը այս նախադասության մասին է.
«Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը:»
Մենք, մեր պետությունը, եկեղեցին կրկին առերեսվում է կեղծված ընտրությունների և լեգիտիմության բացակայության հետևանքներին:
Կեղծված ընտրություններով են ձևավորվել մինչև 2018թ. գրեթե բոլոր իշխանությունները և չեն ունեցել լեգիտիմության պաշար, ինչի պատճառով կամ շնորհիվ էլ հարստահարել ու «գույք պարտքի դիմացով» նվիրել են մի ամբողջ երկրի ռազմավարական բազմաթիվ ոլորտներ:
Կեղծված ընտրություններով է ընտրվել նաև վերջին Կաթողիկոսը, ով նույնիսկ դրա իրավունքը չուներ, որը հենց նույն կերպով էլ վերաբերվել է եկեղեցուն և իր հավատավոր համայնքին:
Կեղծված ընտրություններով ընտրված պաշտոնյաները, կլինի աշխարհիկ, թե եկեղեցական, պարտական են ոչ թե իրական ընտրողներին, այլ այդ ընտրությունները կեղծողներին, ինչն էլ անձնվիրաբար արել և անում է Կտրիճ Ներսիսյանը:


Կարծիքներ