ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։

Այդ մասին Սիմոնյանը հայտնել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ այցի ժամկետները դեռևս հստակեցված չեն։

«Ես ստացել եմ պատասխան այցի հրավեր։ Իմ գործընկեր տիկին Մատվիենկոն վերջերս Հայաստանում էր՝ մեծ պատվիրակությամբ, և այդ այցի շրջանակում ես ստացել եմ համապատասխան հրավերը», — նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում