Սամվել Կարապետյանն առաջինը չի. Հանգիստ կացեք, Սահմանադրության տերը ժողովուրդն է. Իոաննիսյան
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սամվել Կարապետյանն առաջինը չի: Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր:
Հանգիստ կացեք, Սահմանադրության տերը ժողովուրդն է: Եվ դա անբեկանելի է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։
Նշենք, որ գործող օրենսդրությամբ ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր՝ երկքաղաքացի է։ Նախկին իշխանություններին ծառայած մի խումբ սահմանադրագետներ «հիմնավորեցին», թե Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ դառնալ, երբ իր ղեկավարած ուժը խորհրդարանում ստանա ձայների մեծամասնությունը, Սահմանադրության 148-րդ հոդվածում ԱԺ պատգամավորների 2/3-ով կատարվեն համապատասխան փոփոխություններ։


Կարծիքներ