Ֆրանսիան և Գերմանիան դեմ կլինեն ռուսների համար ԵՄ մուտքի լիակատար արգելքին

Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ երկրներին կոչ կանեն չսահմանափակել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին, որոնք կապված չեն Ռուսաստանի կառավարության հետ։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ, որն իր տրամադրության տակ է եղել ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստի նախօրեին, որը տեղի կունենա օգոստոսի 30-31-ին Չեխիայի մայրաքաղաքում։
«Այս համատեքստում ԵՄ որոշ անդամ երկրների մտահոգությունները հասկանալով հանդերձ, մենք, այնուամենայնիվ, չպետք է թերագնահատենք ժողովրդավարական համակարգերում ապրելու անձնական փորձի փոխակերպող ուժը, հատկապես ապագա սերունդների համար», - մեջբերում է Bloomberg-ը փաստաթուղթը։ Նշվում է, որ հայտարարության հեղինակները հատկապես կարևոր են համարում ռուս ուսանողների, գիտնականների, արվեստագետների և մի շարք ոլորտների մասնագետների համար ԵՄ երկրներ այցելելու հնարավորությունը պահպանելը
Կարծիքներ