Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։
Սամվել Կարապետյանի պաշտպանները հյատնել են, որ վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։
Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Կարծիքներ