Մեծ թվով մասնավոր մեքենաներ լքում են Կիևը

Մեծ թվով մասնավոր մեքենաներ լքում են Կիևը

Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյունների ֆոնին մեծ թվով մասնավոր մեքենաներ են լքում Կիևը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Միաժամանակ Դնեպրով անցնող կամուրջների վրա դեռ խցանումներ չկան։

Հրշեջ մեքենաների խումբը շարժվել է դեպի Բորիսպիլի մոտ գտնվող զորամաս, պայթյունները շարունակվում են.

UNIAN գործակալության փոխանցմամբ՝ ժամը 05:00-ից հետո պայթյուններ են հնչել, բացի Կիևից, Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում։

Նրա խոսքով՝ տեղեկություններ կան «առնվազն չորս պայթյուն Կրամատորսկում, հզոր պայթյուն Օդեսայում, Խարկովում, Բերդյանսկում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում