Ճապոնիայից վտարված ռուս դիվանագետները լքում են Տոկիոն

Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, որոնց արտաքսման մասին ավելի վաղ հայտարարել էր Ճապոնիայի ԱԳՆ-ն, չորեքշաբթի օրը լքում են Տոկիոն։ Ավտոբուսը դուրս է եկել դեսպանատան տարածքից և շարժվել դեպի Հանեդա օդանավակայան, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Դիվանագետներն ու նրանց ընտանիքների անդամները Ռուսաստան կվերադառնան հատուկ չվերթով։ Թռիչքը կիրականացվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։
Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի դիվանագետների արտաքսման հետ կապված։
Գալուզինի խոսքով՝ դիվանագետներին արտաքսելու Ճապոնիայի որոշումը հակաարդյունավետ է ռուս-ճապոնական հարաբերությունների համար։ «Միջազգային բարդ իրավիճակում ակտիվ, մշտական և պրոֆեսիոնալ դիվանագիտական շփումը հենց այն է, ինչ անհրաժեշտ է: Բայց, ցավոք, ճապոնական կողմն իր քայլով արհեստականորեն նեղացնում է նման երկխոսության հնարավորությունները: Մեր կողմից կհետևեն պատասխան քայլերը»: եզրափակեց դեսպանը։
Կարծիքներ