Սարին կարող է տեղափոխվել ԱՊԼ

Սարին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալը»։ Այս մասին տեղեկացնում է Armsport.am֊ը՝ հղում անելով Football Italia-ին։

Հաղորդվում է, որ մասնագետի պայմանագրում կա կետ, որը նրան թույլ է տալիս հեռանալ հռոմեական ակումբից արտասահմանյան թիմից առաջարկ ստանալու դեպքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «զինագործները» հետաքրքրված են նաև «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի և «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի ծառայություններով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում