Չինաստանը բողոք է ներկայացրել Ճապոնիային՝ Թայվանի առաջնորդի հաղթանակը շնորհավորելու համար

Չինաստանը բողոք է ներկայացրել Ճապոնիային՝ Թայվանի առաջնորդի հաղթանակը շնորհավորելու համար

Չինաստանը բողոք է ներկայացրել Ճապոնիայի արտգործնախարարին․ պատճառը վերջինիս շնորհավորանքն է Թայվանի ղեկավար Լայ Ցինդեին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայում Չինաստանի դեսպանատունը։

Պեկինը ճապոնական կողմի հայտարարությունն անվանել է լուրջ միջամտություն ՉԺՀ-ի ներքին քաղաքականությանը, ինչպես նաև «միասնական Չինաստանի» սկզբունքի խախտում։

Նախօրեին Թայվանի նոր նախագահ է ընտրել՝ 64-ամյա Լայ Ցինդեին, ով ՉԺՀ-ից անկախության կողմնակից է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում