Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում

Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում

Բաքվում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, որոնցից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Վազգեն Մնացականյանը (65 կգ)։ Արարատ Ավետիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից ու հաղթել մեքսիկացի (14։7) և ուզբեկ (9։3) մրցակիցների։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կմրցի ղազախ Ալի Ալմասի հետ։ Վազգեն Մնացականյանը մեկնարկել է որակավորման փուլից և պայքարից դուրս թողել իրանցի (7։4), ղրղզ (5։2) ու խորվաթ (4։3) ըմբիշների։

Եզրափակիչի ուղեգիրը Մնացականյանը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Լաբազանովի հետ։ Հուլիսի 27-ին պայքարի մեջ են մտել նաև Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ), որոնք պարտություն են կրել։ Եղիազարյանը և Խաչատրյանը պարտվել են հաղթանակով մեկնարկելուց հետո, իսկ Հովեյանը տարել է երկու հաղթնակ ու պարտություն կրել քառորդ եզրափակիչում։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև 45 կգ Վազգեն Վարդանյանը (45 կգ), Գևորգ Հարությունյանը (51 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ), որոնք պայքարը կսկսեն հուլիսի 28-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում