Ադրբեջանական զորքերը սադրիչ քայլեր են ձեռնարկում ԼՂ-ում․ ԱՄՆ կոնգրեսական Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալլոնը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ։ Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Պետքարտուղարությունը հաստատել է, որ ադրբեջանական զորքերը էսկալացիոն և սադրիչ քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ զորքերի տեղաշարժ և անօդաչու թռչող սարքերի օգտագործում։ ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան», – գրել է Փալլոնը։
Կարծիքներ