ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ տարբեր շրջաններում գործող 110 ընտրատեղամասում իրականացված քվեարկության արդյունքների ամփոփմամբ ստացված նախնական տվյալները:
Ընդհանուր պատկերը հետևյալն է.
1. Ռեֆորմիստների կուսակցություն՝ 0,11 %
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 0,86 %
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 21,43 %
4. Հայաստանի Շնորհապետական կուսակցություն՝ 0,97 %
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 0.58 %
6. «Միասնության թևեր» կուսակցություն՝ 2,52 %
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5,1 %
8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 0,18 %
9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 0,09 %
10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 0,15 %
11. «Հանրապետություն» կուսակցություն՝ 0,49 %
12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 0,1 %
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 0,21 %
15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն՝ 1,19 %
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 57,14 %
17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 8,21 %
18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն՝ 0,23 %
19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 0,45 %։


Կարծիքներ