Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին

Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին

«Ամոթ է, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան իրեն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին հարցին:

 

«Հարգելի՛ գործընկերներ, ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել:

 

Ի գիտություն ձեզ՝ ես էկոնոմիկայի նախարարն եմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը, եթե անձնական հարցեր պետք է քննարկենք որևէ անձի վերաբերյալ, ես ավելի լավ է գնամ»,- նշել է նա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում