Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին՝ ժամը 15:56-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Այգեշատ գյուղի ջրանցքում եղնիկ է ընկել։

Տեղում գործող օպերատիվ արձագանքման արդյունքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր:

Փրկարարների արագ և հմուտ գործողությունների շնորհիվ եղնիկը հաջողությամբ դուրս է բերվել ջրանցքից:

ՇՄՆ-ից հորդորում են քաղաքացիներին նմանատիպ դեպքում անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին և խուսափել ինքնուրույն միջամտությունից, որը կարող է վտանգ ներկայացնել թե՛ կենդանու, թե՛ մարդկանց համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում