Երկուամյա երեխայի անհետացման հետ կապված չճշտված հրապարակումներն ավելորդ էմոցիաներ են ստեղծում. ՆԳՆ խոսնակ

Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա երեխայի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ կապված:
«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել՝ չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ:
Ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- այս պահին Մարմարիկում փրկարարների աշխատանքին հետևող 1Lurer.am-ի հետ զրույցում նշել է Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 13-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
Կարծիքներ