Հոսանքահարման հետևանքով զինվոր է մահացել

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Կարծիքներ