Վիգեն Էուլջեքչյանը ՔԿ-ում է. ինչու են նրան տեղափոխել այնտեղ

Վիգեն Էուլջեքչյանը ՔԿ-ում է. ինչու են նրան տեղափոխել այնտեղ

Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։

«Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք եկանք հոսպիտալ, տնօրենն ասաց, որ Վիգեն Էուլջեքչյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Այժմ նա ՀՀ զինվորական քննչական վարչությունում է, պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն։ 10 րոպե առաջ է հոսպիտալից տեղափոխվել քննչական, չենք հասցրել տեսնել Վիգենին։ Այժմ կմեկնենք քննչական վարչություն, որտեղ էլ Լինդան կհանդիպի իր ամուսնուն»,- մանրամասնել է նա:

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցադրման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմայի նրբությունը հաշվի առնելով՝ ԶԼՄ-ների հարցադրումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չեն կարող:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ընդունված կարգ է, երբ Ադրբեջանից հայրենիք է տեղափոխվում քաղաքացի, պարտադիր հարցաքննություն է իրականացվում, քանի որ գերեվարման դեպքերով վարույթներ են նախաձեռնվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում