Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Թուրքիա ՀՀ-Թուրքիա կարգավորման շրջանակներում է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակով շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Բերրիս Էքինջի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ
Կարծիքներ